Ի՞նչ պայմանով է Սոֆի Թերները սկսել հանդիպել Ջո Ջոնասի հետ

«Գահերի խաղը» սերիալի աստղ Սոֆի Թերներն անհանգստացած է կորոնավիրուսի պատճառով։ Նա և ամուսինը՝ 30-ամյա Ջո Ջոնասը, սպասում են իրենց առաջնեկին, այդ պատճառով շատ վախենում են վարակվելուց։ Սոֆին որոշել է ինքնամեկուսանալ Լոս Անջելեսում գտնվող իր տանը։ Այդ մասին նա հայտնել է իր բլոգի հետևորդներին։
Աստղային, սիրված զույգն օրեր առաջ ինստագրամյան ուղիղ եթերում կիսվել է երկրպագուների հետ իրենց կյանքի որոշ գաղտնիքներով։
Երգիչ Ջո Ջոնասը պատմել է, որ իրենց հարաբերությունների սկզբում Սոֆի Թերները պայման է դրել իր առջև՝ ասելով, որ եթե վերջինս չհասցնի մի քանի օրում դիտել «Հարրի Փոթթեր» ֆիլմի բոլոր մասերը, ապա իրենց հարաբերությունները դեռ չսկսված կավարտվեն։

«Եթե դու, իսկապես, ցանկանում ես ինձ հետ հանդիպել և եթե մի օր, իսկապես, նպատակ ունես ինձ հետ ամուսնանալու, ապա պարտավոր ես դիտել «Հարրի Փոթթեր»-ի բոլոր մասերը»,-ասել է Թերները, ում պահանջը Ջոնասը, ով իրեն չի համարում ֆենթեզի ժանրի սիրահար, միանգամից կատարել է ու ժամանակի ընթացքում սկսել է սիրել հրաշագործների մասին պատմող այս ֆիլմը։
Նշենք, որ Ջոնասն ամբողջ ազատ ժամանակը նվիրում է հղի կնոջը։ Նրա խումբը՝ «Jonas Brothers»-ը, կորոնավիրուսի պատճառով չեղարկել է համերգը Լաս Վեգասում։
Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ում վարակման 3300 և մահվան 60 դեպք է գրանցվել։