Ինչպե՞ս է Մաքսիմ Ֆադեևը կարողացել կարանտինի ընթացքում նիհարել 10 կիլոգրամով

51-ամյա Մաքսիմ Ֆադեևը տնային մեկուսացման ժամանակը ծախսում է իր առողջության համար: Պրոդյուսերը ազատվում է ավելորդ քաշից՝ սպորտի և դիետայի միջոցով: Մաքսիմը նկատելիորեն նիհարել էր նույնիսկ նախքան կորոնավիրուսի համաճարակը:

Բայց ինքնամեկուսացման ռեժիմում երգահան պրոդյուսերը շարունակում է վստահորեն շարժվել դեպի իր նպատակը։ Նրան մինչ այս արդեն հաջողվել էր կորցնել 90 կգ և վերջնական արդյունքին հասնելու համար մնում էր միայն 19 կգ: Ֆադեևը կիսվել է հետևորդների հետ ու հայտնել, որ կարանտինի ընթացքում կորցրել է ևս 10 կգ։