Ինչպե՞ս «Little Big» խմբի անդամ Սոնյան նիհարել 30 կգ

«Little Big» խմբի անդամ Սոնյա Տայուրսկայան, ով իր թիմի հետ այս տարի պետք է ներկայացներ Ռուսաստանը «Եվրատեսիլ 2020» երաժշտական մրցույթում, խոստովանել է, որ միշտ չէ այդքան գեղեցիկ ու սեքսուալ կազմվածք ունեցել։ Սոնյան հրապարակել է լուսանկարներ, որտեղ նա անճանաչելի է։
Պարզվում է, որ տարիների ընթացքում ճիշտ սննդակարգի և սպորտի շնորհիվ երգչուհին կարողացել է ազատվել 30 կգ-ից։
Հիմա ինստագրամյան հետևորդները հանգիստ չեն թողնում Տայուրսկայային և հեղեղում են նրա ինստագրամյան միկրոբլոգը հարցերով՝ պահանջելով առավել մանրամասն պատմել, թե ինչպես է նա հասել նման արդյունքի։

Կորոնավիրուսի պատճառով երգի մրցույթի կազմակերպիչները չեղյալ են հայտարարել «Եվրատեսիլ 2020»-ը, որը նախատեսվում էր անցկացնել մայիսի 12-16-ը Ռոտերդամում։
«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները գովազդել են օնլայն-համերգը, որը մրցույթի փոխարեն կկայանա մայիսի 16-ին և կտևի շուրջ 2 ժամ:
Նշվում է, որ օնլայն-ռեժիմով ելույթ կունենան ինչպես 2020 թվականի, այնպես էլ նախորդ տարիների լավագույն մասնակիցները: Շոուն ստացել է Eurovision: Europe Shine A Light (Եվրոպան փայլում է լույսով) անվանումը: