Իրինա Շեյքը դստեր հետ դուրս է եկել կարանտինից և զբոսնել Նյու Յորքի փողոցներով (լուսանկարներ)

Ռուսական արմատներով սուպերմոդել Իրինա Շեյքը 3-ամյա դստեր՝ Լեա դը Սենի հետ դուրս է եկել կարանտինից և զբոսնել Նյու Յորքի փողոցներով, գրում է Daily Mail-ը։

34-ամյա մոդելը զբոսանքի է դուրս եկել սև կաշվե բաճկոնով և կիսաշրջազգեստով։ Շեյքն իր տեսքն ամբողջացրել է նույն գույնի գլխարկով և պայուսակով։

Լեան կրել է Burberry նորաձևության տան կարմիր գլխարկ և Gucci-ի շագանակագույն նախշավոր կոշիկներ։ Մոդելն ու դուստրը դիմակներ են կրել։ Երկար զբոսանքի ընթացքում նրանք կանգ են առել և կեքս կերել։

Իրինա Շեյքի ու հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի դուստրը ծնվել է 2017-ի մարտին։