Հայտնի է Ջիջի Հադիդի և Զեյն Մալիկի ապագա երեխայի սեռը

25-ամյա Ջիջի Հադիդը և նրա 27-ամյա սիրելին՝ Զեյն Մալիկը չեն մեկնաբանում այն լուրը, որ շուտով պատրաստվում են ծնողներ դառնալ, բայց դա չի խանգարում, որ ինսայդերները մամուլում նորություններ տարածեն այս զույգի մասին։

Այսպիսով, զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ սիրահարներն արդեն գիտեն իրենց ապագա երեխայի սեռը: Ըստ TMZ առցանց հրատարակչության, Հադիդը դուստր է ունենալու: Ինչպես ավելի վաղ հայտնել էր լրատվամիջոցը, մոդելը գտնվում է հղիության մոտավորապես 20-րդ շաբաթում, ինչը արդեն թույլ է տալիս հստակ պարզել երեխայի սեռը: