Մենչը վերադառնում է Վիպոյանի կերպարով

Պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, կրկին լսարանին կներկայանա Վիպոյանի կերպարով։
Այժմ ԱՄՆ-ում գտնվող դերասանը մեկուսացման այս շրջանում որոշել է ուրախացնել իր երկրպագուներին և ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ հանդես է եկել շատերի կողմից հայտնի ու սիրված Վիպոյանի հումորային կերպարով։
Տարիների գործունեության ընթացքում Արմենը բազմաթիվ կերպարներ է կերտել։ Սակյան այս մեկը մնում է նրա երկրպագուների կողմից ամենասիրվածն ու պահանջվածը։ Տեսանյութի մեկնաբանություններում հետևորդները շնորհակալություն են հայտնել նրան լավ տրամադրություն ու դրական լիցքեր փոխանցելու համար։