Ուղիղ եթեր տանից․ կադրում է հայտնվել լրագրողի մերկ գործընկերուհին

Հերթական զվարճալի դեպքը տեղի է ունեցել ուղիղ եթերի ընթացքում լրագրողի հետ, ով աշխատում է տանից։ Իսպանական հեռուստատեսության աշխատակից Ալֆոնս Մերլոսը ելույթ էր ունենում ուղիղ եթերում, երբ նրա մեջքի հետևում հայտնվեց մերկ կին։ Ինչպես պարզվեց, կադրում հայտնվողը նրա գործընկերն էր։ Սա բազմաթիվ հարցերի առիթ է դարձել, որովհետև Մերլոսը կարանտինը պետք է անցկացներ այլ կնոջ հետ։

Անհարմար իրավիճակի մասին գրել է բրիտանական Daily Mail լրատվամիջոցը։ Հաղորդվում է, որ ուշադիր դիտորդները միանգամից նկատել են՝ կադրում հայտնվել է ոչ թե լրագրողի ընկերուհին՝ Մարտա Լոպեսը, այլ նրա 27-ամյա գործընկերուհին՝ Ալեքսիյա Ռիվասը։ Ընդհանուր առմամբ, նրանց վրդովվեցրել է ոչ թե Մերլոսի դավաճանությունը, այլ այն, որ լրագրողները խախտել են Իսպանիայում գործող ինքնամեկուսացման խիստ կանոնները։
Օրեր շարունակ այս պատմությունը քննարկվում էր իսպանական զանգվածային լրատվամիջոցներում։ Իսկ հետո Մերլոսը հանդես եկավ հայտնի թոք-շոուներում, որտեղ հայցեց այն մարդկանց ներողամտությունը, ովքեր նման վարքը համարել են անպարկեշ։ Այս ամենի հետ մեկտեղ, Ռիվասը խոստովանում է, որ հանդիպել է Մերլոսի հետ ընդամնեը մի քանի շաբաթ, որովհետև վերջինս հավատացրել է իրեն, որ ազատ է, իսկ Մերլոսի ընկերուհին՝ Լոպեսը, պնդում է, որ իրենք դեռ չեն խզել հարաբերությունները։

Սա միակ նման դեպքը չի, որը կատարվել է լրագրողների հետ ուղիղ եթերի ժամանակ։ Այսպիսի իրավիճակում է հայտնվել նաև ABC-ի լրագրող Ուիլլ Ռիվը, ով «Բարի առավոտ, Ամերիկա» հաղորդման շրջանակներում պետք է խոսեր շատ լուրջ թեմայի՝ կորոնավիրուսի պայմաններում դրոններով դեղահաբերի տեղափոխման մասին, սակայն տեսախցիկի պատճառով ուղիղ եթերի ժամանակ հեռուստադիտողները տեսնում են, որ Ռիվը, ով կրում է վերնաշապիկ և պիջակ, նստած է առանց տաբատի։ Կադրում  երևացել  են նրա մերկ ոտքերը։