Վաճառքի են հանվել «Հետ՝ դեպի ապագա» ֆիլմի ավտոմեքենաները (լուսանկարներ)

«Հետ՝ դեպի ապագա» լեգենդար ֆիլմաշարից հայտնի երկու ավտոմեքենաներ վաճառքի են հանվել: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Bring a Trailer աճուրդի տան պաշտոնական էջում:

Աճուրդին ներկայացված իրերի շարքում են հայտնվել DeLorean DMC-12 կուպեն և Toyota Xtra Cab SR5 պիկապը: Առաջինն արտադրվել է 1981-ին, իսկ պիկապը՝ 1985-ին:

Կուպեն զինված է 5-աստիճան մեխանիկական փոխանցման տուփով, իսկ մեքենայի վազքը կազմում է 6920 կմ: Toyota մակնիշի սև պիկապով ֆիլմում երթևեկում էր Մարտի ՄաքՖլայը:

Բացի այդ, DeLorean-ի գնորդը որպես նվեր կստանա թռչող սքեյբորդը, ինքնակոճկվող մարզակոշիկները և 2015թ. «ապագայի թերթը»: Toyota Xtra Cab-ի նվերների փաթեթում ներառվել են Մարտի ՄաքՖլայի վարորդական իրավունքը, 1980-ականների սքեյբորդը և հին տեսախցիկը: