Քիմ Քարդաշյանը «նախակարանտինային» ժամանակահատվածից գայթակղիչ լուսանկար է հրապարակել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է արխիվային լուսանկար, որն արվել է SKIMS ապրանքանիշի ներքնահագուստի գովազդային նկարահանումների ժամանակ և ի ցույց է դնում աստղի բարեմասնությունները:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 39-ամյա Քարդաշյանը լուսանկարին կից գրել է՝ «նախակարանտինային լուսանկար»: Դրան կից նա կիրառել է #օգնություն հեշթեգը:

Հայտնի է, որ հեռուստաաստղն ամուսնու և չորս երեխաների հետ մեկուսացել է լոսանջելեսյան իրենց առանձնատանը, որտեղից պարբերաբար դիմում է հետևորդներին՝ կոչ անելով համավարակի ընթացքում պահպանել կարանտինի բոլոր կանոններն ու տանը մնալ: