Ինչպե՞ս է Դոնատելլա Վերսաչեն շնորհավորել Ջիջի Հադիդին ու Զեյն Մալիքին

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ջիջի Հադիդը և Զեյն Մալիքը սպասում են իրենց առաջնեկին։ Դոնատելլա Վերսաչեն Զեյն Մալիքի ու Ջիջի Հադիդի հետ լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում ու շնորհավորել նրանց։

«Ես շատ ուրախ եմ Ջիջիի և Զեյնի համար։ Շնորհավո՜ր։ Այնպիսի մեծ ուրախություն է նման նորություն ունենալն ու հենց հիմա: Նա կլինի աշխարհի ամենահիասքանչ փոքրիկը»,- գրել է Դոնատելլան։