Նաստյա Զադորոժնայան առաջին անգամ ցույց է տվել իր ընտրյալին - Showbiz.am

Նաստյա Զադորոժնայան առաջին անգամ ցույց է տվել իր ընտրյալին

2019 թվականին Նաստյա Զադորոժնայան ուրախացրեց իր երկրպագուներին՝ասելով, որ ամուսնացել է և շատ երջանիկ է իր ընտրյալի հետ։ Աստղը հրապարակել էր իր մատանու լուսանկարը, որը հիացրել էր ինստագրամյան հետևորդներին։
Սակայն ամուսնու հետ լուսանկար Նաստյան չէր հրապարակում։Միայն օրեր առաջ երգչուհի, դերասանուհի Զադորոժնայան որոշել է կիսվել երկրպագուների հետ սիրառատ լուսանկարով, ու վերջապես, ներկայացրել է, թե ով է իր ընտրյալը։

Իր լուսանկարին կից Նաստյան գրառում է կատարել․«Ես շատ եմ սիրում սիրո մասին պատմություններ։Մանավանդ անիրական պատմություններ։ Անգամ եթե այն լինի ամենաֆանտաստիկ ու իրականությանը չհամապատասխանող պատմություը, ես մինչև վերջ չեմ բացառի հնարավորությունը, որ նման բան կարող է պատահել մարդկանց հետ։ Երևի դրա համար էլ մենք հադիպել ենք նման անհավատալի պայմաններում։ Մեր պատմությունը բացառիկ է։ Ես այն կպահեմ ու կպաշտպանեմ»։
Լուսանկարում Նաստյան ջերմորեն գրկում է քնած ամուսնուն։ Աստղի էջում մեկնաբանությունների տեղատարափ է սկսվել։ Երկրպագուները սկսել են ջերմ խոսքեր ու մաղթանքներ հղել զույգին։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ