Արդյո՞ք կորոնավիրուսն աշխարհին կտա այն, ինչ ինձ ժամանակին տվեց կալանավիրուսը. Վարդան Պետրոսյան

Դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իր նոր պատմվածքը՝ «Կալանավիրուս»-ը:

«Վերնագիրն, անկեղծ ասած, տափակ բառախաղ է կորոնավիրուսի հետ, որն այսօր մարդկությանը սարսափի մեջ մեկուսացրել է տներում։ Տարիներ առաջ էլ կալանավիրուսն էր ինձ մեկուսացրել, երեք ու կես տարով, բայց ոչ տանը, այլ՝ կալանավայրերում և իսկական մեկուսարանում։ Եվ հիմա, տարիներ անց, Ֆրանսիայում, արտակարգ դրության պայմաններում, կորոնավիրուսից տանը փակված, ավելի պատկերավոր ասած՝ ինքնամեկուսացած, մտածում եմ, արդյո՞ք կորոնավիրուսն աշխարհին կտա այն, ինչ ինձ ժամանակին տվեց կալանավիրուսը»,- որպես նախաբան՝ գրել է դերասանը:

Կարդացեք՝ այստեղ։