Կոլումբացի երգչուհի Շակիրան բժշկական և շնչառական դիմակներ է նվիրել իր հայրենի Բարանկիլյա քաղաքի բնակիչներին: Այդ մասին Թվիթերում հայտնել է քաղաքապետ Խայմե Պումարեխոն։
«Ամբողջ աշխարհում սիրված Շակիրան Բարանկիլյայից է։ Շատ շնորհակալ եմ առողջապահության համակարգի մեր անձնակազմին բժշկական և շնչառական դիմակներ նվիրաբերելու համար. դրանք շատերի կյանքը կփրկեն»,- գրել է քաղաքապետը Թվիթերի իր էջում:
Երգչուհին, իր հերթին, իր թվիթերյան միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել քաղաքապետի թիմին՝ օգնության առաքումն ու բաշխումը համակարգելու համար։
Նշենք, որ ապրիլի 30-ի դրությամբ Կոլումբիայում վարակվածների ընդհանուր թիվը 6507 է, մահացել է 293 մարդ, ապաքինվել՝ 1439-ը։