Հարրի Փոթերի աստղը գումար վաստակելու նոր ձև է գտել

Բրիտանացի դերասան Թոմ Ֆելթոնը, ով հանրահայտ «Հարրի Փոթեր» ֆիլմում մարմնավորել է Դրակո Մալֆոյին, կարանտինի ժամանակ հետաքրքիր աշխատանք է գտել: Աստղը փող է վաստակում անձնական տեսաշնորհավորանքների միջոցով, այս մասին հայտնել է Lad Bible-ը։

32-ամյա դերասանը գրանցվել է «Cameo»-ում, որտեղ յուրաքանչյուր անձ, վճարելով սահմանված գումարի չափը, կարող է պատվերով տեսահոլովակ պատվիրել հայտնիների կողմից:

Թոմ Ֆելթոնի կողմից արված տեսանյութը պատվիրատուի համար կարժենա մոտավորապես 206 ֆունտ՝ 30-40 վայրկյան տևողությամբ տեսանյութի համար: