«Նագիևը կարանտինի ընթացքում». ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի սերիալը շուտով կլինի եթերում

Շուտով կինոսերների դատին կներկայացվի Սարիկ Անդրեասյանի «Нагиев на карантине» («Նագիևը կարանտինի ընթացքում») սերիալը, որը պատմում է հայտնի դերասան, հաղորդավար Նագիևի հետաքրքիր ու զվարճալի առօրյայի մասին ինքնամեկուսացման պայմաններում։
«Ինձ համար դժվար է ինքս ինձ մարմնավորել, դա ինչ-որ պատասխանատվություն է սահմանում, սերիալներում իմ անունով հերոսները միշտ ավելի հիմար են, քան ես, ինձ այդպես է թվում։ Եվ այս դեպքում հարկավոր էր զվարճալի դառնալ, իսկ ես վախենում եմ հեռուստադիտողների համար ծիծաղելի թվալ»,- սերիալին նվիրված օնլայն մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Նագիևը։

Քրիստինա Ասմուսին «Նագիևը կարանտինի ընթացքում» ֆիլմում բաժին է հասել հղի կնոջ դեր, և դերասանուհին ավելի վաղ որոշել էր կատակել երկրպագուների հետ՝ կիսվելով նկարահանման հրապարակից լուսանկարով։
«Երկար ժամանակ չէի ցանկանում ասել, որովհետև վախենում էի աչքով տալ։ Հին լուսանկարներ էի տեղադրում։ Բայց այլևս չեմ համբերում կիսվել ուրախալի նորությամբ։ Պետք է պատեմ ինձ ու իմ ընտանիքի համար հիասքանչ ու բոլորովին անսպասելի իրադարձության մասին։ Այն մասին, թե ինչպես է կյանքը կրկին կիսվել է «առաջ»-ի ու «հետո»-ի, այն նոր զգացողությունների մասին, որոնք ինձ հետ տեղի են ունենում և որքան բարդ է այս ամենը ինքնամեկուսացման շրջանում։
Նույնիսկ չգիտեմ՝ ինչից սկսել… Ես այնքան երջանիկ եմ։ Ես նկարահանվում եմ նոր սերիալում, որը հիանալի դերասանական կազմ ունի։ Ըստ սյուժեի՝ ես հղի կնոջ դեր եմ խաղում։ Բոլոր մանրամասները՝ վաղը։ Հիմա արդեն թեթևացա»,- գրել էր դերասանուհին՝ մի լավ խաղալով երկրպագուների նյարդերի հետ։