5 մթերք, որոնք ավելի լավ կօգնեն քան սուրճը

Եթե որ օրվա ընթացքում չեք ցանկանում գերազանցել սուրճի օգտագործման քանակը, բայց զգում եք, որ այնքան էլ շատ էներգիա չունեք, որպեսզի առույգ լինեք ողջ օրը, ապա առաջարկում ենք օգտագործել նաև այս մթերքները։

Դառը շոկոլադ

Օգտագործեք այնպիսի շոկոլադ, որում կակաոյի պարունակությունը գերազանցում է 75%-ը: Դա կտա էներգիայի անհրաժեշտ քանակը, իր մեջ պարունակվող կոֆեինի և տեոբրոմինի պարունակության շնորհիվ:

Ջուր

Ջուրն առողջ կյանքի ամենակարևոր բաղադրիչն է: Եթե զգում եք, որ հոգնած եք ու ոչինչ անել չեք ուզում, ապա հնարավոր է բավական ջուր չեք խմել։ Չափազանց կարևոր է ջուր խմելը, նույնիսկ եթե այն չի պարունակում վիտամիններ:

Բանան

Ճիշտ ածխաջրերը և կալիումը բանանում պարունակվող կարևոր սննդանյութերից են: Կալիումը օգնում է օրգանիզմում ջրի բավական քանակը պահպանել, ածխաջրերը էներգիա են ապահովում իսկ ֆիտոնցիդները արագացնում են մկանային հյուսվածքների վերականգնումը:

Ավոկադո

Այս պտղի բաղադրության մեջ եղած նյութերն օգնում են մարմնին չիշտ վերամշակել սնունդն ու վերածել էներգիայի: Բացի այդ, ավոկադոն պարունակում է առողջ ճարպեր և դիետիկ մանրաթելեր:

Հազարաթերթ

Հազարաթերթը պարունակում է կալցիում, ցինկ, ֆոլաթթու, մագնեզիում, A, C, E և K. վիտամիններ: Այդ բոլոր վիտամինները օգնում են մնալ ակտիվ ու առողջ, այնպես որ կանաչ աղցանները մշտապես պետք է ներառված լինեն ձեր ճաշացանկում։