«Ես մայր եմ դարձել, բայց դեռ շատ բան ունեմ սովորելու և իմ աղջկան տալու». Մադոննա Հարությունյան

Ոճաբան Մադոննա Հարությունյանն Ինստագրամում իր հետևորդներին չի թողնում ձանձրանալ՝ պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր հրապարակելով։
Վերջերս Մադոննան նաև նոր ֆոտոշարք էր ներկայացրել, որն արվել էր Սևանի լողափերից մեկում։ Օրերս ոճաբանը նոր գրառում է կատարել իր միկրոբլոգում՝ անդրադառնալով ինքնազարգացմանը, այն բնութագրելով որպես շարունակական գործընթաց:

«Ինձ համար «դառնալը» ինչ-որ բանի հասնելը չէ, ոչ էլ ինչ որ նպատակ իրագործելը:Այն ինձ համար մշտական ընթացք է զարգանալու և շարունակ կատարելագործվելու հնարավորություն: Ճամփորդությունը երբեք չի ավարտվում: Ես մայր եմ դարձել, բայց դեռ շատ բան ունեմ սովորելու և իմ աղջկան տալու»,- գրել է Մադոննա Հարությունյանը հրապարակված լուսանկարի մեկնաբանության բաժնում։