Իլոն Մասկը ցանկանում է վաճառել իր գրեթե ողջ ունեցվածքը

Գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը նախատեսում է վաճառել գրեթե ողջ ունեցվածքը։ Այս մասին գրառում նրա կատարել է թվիթերյան իր պաշտոնական էջում։

«Ես վաճառում եմ իմ գրեթե ողջ ունեցվածքը։ Տուն չեմ ունենա»,- հայտարարել է նա։

Սակայն Մասկը մանրամասներ չի հայտնել և չի բացատրել իր նման ցանկություն ունենալու դրդապատճառը։

Նա հավելել է, որ իր Tesla ընկերության բաժնետոմսերի արժեքը համարում է չափազանց բարձր։ Նրա խոսքերից հետո բաժնետոմսերի գինն ընկել է 7․1 տոկոսով՝ հասնելով 711․5 դոլարի։

Bloomberg գործակալության վերջին գնահատականով՝ Մասկի կարողությունը գերազանցում է 39․8 մլրդ դոլարը։ Նա աշխարհի ամենահարուստների ցանկում 22-րդն է։ Մասկը Tesla-ից բացի, գլխավորում է նաև SpaceX ընկերությունը։ Նրա հիմնական ներդրումներն առնչվում են այլընտրանքային էլեկտրաէներգետիկային և կոմերցիոն տիեզերական ծառայություններին։