Ռիհաննան նկարահանվել է ներքնազգեստի իր բրենդի նոր հավաքածուում

Երաժշտական կարիերային դադար տրված 32-ամյա Ռիհաննան իր ստեղծագործական ամբողջ ներուժն ուղղել է դեպի նորաձևություն: Նա ակտիվորեն մասնակցում է իր ապրանքանիշի՝ Savage x Fenty-ի զարգացման և տարածման գործերին, պարբերաբար նկարահանվում է նոր հավաքածուների ֆոտոշութերում՝ հանդես գալով մեկը մյուսից գայթակղիչ ու սեքսուալ կերպարներով։

Ռիհաննան օրերս նկարահանվել է նոր հավաքածուների ֆոտոշարքերում։ Նկարահանումների դրվագները, որոնք հայտնվել են համացանցում հրահրել են վիճաբանությունների և խոսակցությունների։ Կադրերում Ռիհաննան նկարվել է կիսաթափանցիկ ներքնազգեստով՝ ցուցադրելով սլացիկ կազմվածքն ու բազմաթիվ դաջվածքները:

Նկարահանումը նվիրված է եղել սահմանափակ քանակությամբ նվերի տուփի գործարկմանը, որը հասանելի կլինի միայն բրենդի ակումբի VIP անդամների համար (անդամավճարն արժե ամսական մոտ 50 դոլար)։ Նրանք բոլորը կստանան ծանրոց՝ նոր ամառային հավաքածուի օրինակներով:

Այս հավաքածուն ստացել է «նեոնային լույսեր» անվանումը և ստեղծվել է դիզայներ Ադամ Սելմանի հետ համագործակցությամբ։ Ոգեշնչման աղբյուր է հանդիսացել դրախտային կղզու գեղեցիկ բուսականությունը՝ տաք արևով և խաղաղ ծովով, ինչպես Բարբադոսում, որտեղ մեծացել է երգչուհին։