Դիսնեյի յուրահատուկ պայքարը կորոնավիրուսի դեմ

Շարունակվում է համաշխարհային պայքարը COVID-19 համաճարակի դեմ: Եվ ավելի ու ավելի շատ խոշոր ընկերություններ սկսում են ակտիվորեն աջակցություն ցուցաբերել: Դիսնեյը նույնպես որոշել է հետ չմնալ ու ներկայացրել է համավարակի դեմ պայքարի իր տարբերակը։

Դիսնեյը տսեղծել է պաշտպանիչ դիմակների հավաքածու։ Սահմանափակ հավաքածուն իր մեջ նրառում է «Աստղային պատերազմների» հերոսների, Միկի Մաուսի, Մինի Մաուսի և Հալկի նկարով դիմակներ։ Հաղորդվում է, որ այդ դիմակների վաճառքից ստացված 1 միլիոն դոլար շահույթը կփոխանցվի MedShare-ին, որը բուժաշխատողներին աջակցություն ցուցաբերող ընկերություն է: Բացի այդ, Դիսնեյը 1 միլիոն դիմակ կնվիաբերի աղքատ ընտանիքների երեխաների համար: