«Ծիրանենի, խնձորենի, Նազենի»․ Նազենի Հովհաննիսյանն իր անունը ճիշտ հիշելու լավ տարբերակ է առաջարկել

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան ու ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է շատ զվարճալի մի նկարով։ Բոլորս էլ հիշում ենք, թե որքան երկար ժամանակ պահանջվեց մեր հայրենակիցներից՝ Նազենիի անվան ճիշտ գրությունն ու արտասանությունը սովորելու համար։

Այս անգամ Նազենին շատ պատկերավոր բացատրել է դա նաև այն մարդկանց համար, որոնք դեռ իրեն Նազելի են անվանում։ Դերասանուհին նկարին կից ծիծաղող էմոջիներ է ավելացրել ու գրել․ «Ես չկամ»։ Նրա ընկերներին ու հետևորդներին շատ է ուրախացրել Նազենիի հումորային մոտեցումը։