Բելլա Հադիդը երկրպագուներին է ներկայացրել իր սեքսուալ լուսանկարները

Մոդել Բելլա Հադիդն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է իր կարանտինային առօրյայի լուսանկարներով։ Գեղեցկուհին իրեն շատ լավ է զգում ինքնամեկուսացման ընթացքում և փորձում է արդյունավետ օգտագործել ազատ ժամանակը։
Մեկնաբանություններում սուպերմոդելը նշել է, որ ինքը մնում է տանը կորոնավիրուսի համաճարակի ընթացքում, կոչ արել հետևել իր օրինակին՝ հանուն աշխարհի, հանուն երեխաների։

Կարանտինի ընթացքում աղջիկների համար հատկապես դժվար է առանց իրենց սիրված կոսմետիկ ընթացակարգերի և գեղեցկության սրահների։
Ավելի վաղ Բելլա Հադիդը նույնպես որոշել էր լուրջ քայլի դիմել ու ինքնուրույն ճակատի վրա մազափունջ էր կտրել։ Ստացված արդյունքը նա ցույց էր տվել իր Ինստագրամում։
Եթե չլիներ կարանտինը, Բելլան դժվար թե որոշեր նման քայլի դիմել:
Բայց հիմա փորձեր անելու իսկական ժամանակն է, քանզի եթե արդյունքը չի բավարարվում, ապա այն շտկելու շատ ժամանակ կա։