Ռոնալդուն Մայրերի օրվա կապակցությամբ մորը շքեղ մեքենա է նվիրել (լուսանկարներ)

Հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայում նշվող Մայրերի օրվա կապակցությամբ մորը՝ Մարիա Դոլորեսին, նոր Mercedes է նվիրել, գրում է Daily Mail-ը։

«Յուվենտուսի» աստղը չափազանց մտերիմ է 65-ամյա մոր հետ, որը մեծ ազդեցություն է ունեցել ֆուտբոլիստի կարիերայի վրա։
Չորս երեխաների մայրը Ինստագրամում մեծ հպարտությամբ ցուցադրել է ստացած նվերը։

«Շնորհակալություն իմ երեխաներին այսօր ստացածս նվերների համար։ Երջանիկ օր եմ մաղթում բոլոր մայրերին»,- Ինստագրամում գրել է Մարիա Դոլորեսը։

Ռոնալդուն, իր հերթին, սոցցանցերում տոնի կապակցությամբ շնորհավորել է մորը և ընկերուհուն՝ Ջորջինա Ռոդրիգեսին։
«Շնորհավորում եմ իմ երկու սիրելի կանանց Մայրերի օրվա առթիվ»,- գրել է ֆուտբոլիստը։

Պորտուգալիայում Մայրերի տոնը նշվում է մայիսի առաջին կիրակի օրը։