Աննա Սեդակովան լճի ափին վայելում է տաք արևի շողերը (լուսանկար)

37-ամյա Աննա Սեդոկովան զբոսանքի էր գնացել 27-ամյա ընկերոջ՝ Յանիս Թիմմայի հետ: Քանի որ Մոսկվայում եղանակն արդեն երկու օր է համեմատաբար ավելի տաք է, երգչուհին որոշել էր օգտվել այդ առիթից ու վայելել գարնանային առաջին տաք օրերից մեկը:

Աննան ընկերոջ հետ գնացել էր զբոսանքի Մոսկվայի մե8ձակայքում գտնվող իրենց տան շուրջը, որտեղ մեծ այգի ու լճակ կա։ Օգտվելով տաք եղանակից, Աննան լճի ափին պառկած, վայելում էր տաք արևի առաջին շողերը։ Աննան լուսանկարին կից գրառման մեջ շեշտել էր, որ անհամբերությամբ է սպասում ամառվան, որպեսզի կարողանա լողազգեստներ կրել, հանգստանալ ու զվարճանալ ընկերների հետ և հույս հայտնել, որ շուտով այս դժվարին շրջանը բոլորի կյանքում կմոտենա իր ավարտին ու մարդիկ կանցնեն իրենց բնականոն կյանքին։