«Ես քեզ ոչ մի տեղ չեմ թողնի»․ Ջիգանը չի ուզում բաժանվել Օքսանայից

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Օքսանա Սամոյլովան պաշտոնապես դիմել է ռեփեր Ջիգանից բաժանվելու համար: Մոդելի հայցը պաշտոնապես գրանցվել է ապրիլի 20-ին և այժմ այդ փաստաթղթերը հասանելի են Մոսկվայի քաղաքային դատարանի կայքում։ Դատարանը պետք է կիսի նրանց համատեղ վաստակած ունեցվածքը, ինչպես նաև որոշի, թե ում հետ են ապրելու երեխաները։

Բայց ռեփերին բացարձակ չի հետաքրքրում Օքսանայի որոշումը։ Նա չի ուզում բաժանվել կնոջից ու քիչ հանդիպել իր երեխաների հետ, քանի որ իր տարօրինակ վարքագիծը, ալկոհոլի ու թմրամիջոցների չարաշահումը կարող են իրեն զրկել երեխաների խնամակալը լինելու իրավունքից։

Ջիգանը դեռ հույսը չի կորցնում ու շարունակում է սիրո խոստովանություններ անել, երգեր նվիրել կնոջն ու նրա հետ լուսանկարներ հրապարակել։ Այսօր նա իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է իր ու Օքսանայի արխիվային լուսանկարներից մեկով։ «Ես քեզ ոչ մի տեղ չեմ թողնի»,- լուսանկարին կից գրել է ռեփերը։

*9