Թարմ գարնանային թրենդ. բաց կանաչի ու անանուխի երանգներով բաճկոններ

Կտորից բաճկոններն ու պիջակները տարիներ շարունակ թրենդային են, բայց նրանց երանգները սեզոնից սեզոն կտրուկ փոխվում են: Եթե ​​անցած աշնանը և ձմռանը հագնում էինք մոխրագույն երանգներ, ապա այս գարունը բաց կանաչի ու անանուխի երանգներով հագուստ կրելու լավագույն ժամանակն է:

Նուրբ պաստելային գույնը «թարմացնում է» ցանկացած լուք և հարմար է ինչպես գործնական հանդիպումների, այնպես էլ ընկերական երեկույթների համար: Այս երանգները իդեալական համադրվում են թե՛ ջինսերի հետ, և թե՛ խիստ գործնական հագուստի։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս տարվա ամենաթրենդայի տարբերակներից մի քանիսը։