Ինչպիսի՞ն է Լևոն Քոչարյանը կենցաղում․ Սիրուշոն հետաքրքիր տեսանյութ է հրապարակել

Արտակարգ դրության այս օրերին Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն պարբերաբար իրենց հետևորդներին ցույց են տալիս, թե ինչպես են անցնում իրենց օրերը մեկուսացման պայմաններում։
Իր ֆեյբուքյան էջում սիրված երգչուհին նոր տեսանյութ է հրապարակել, որում նրա ամուսինը՝ Լևոն Քոչարյանը տանը տարբեր աշխատանքներ է կատարում։ Կադրերում երևում է  նաև նրանց որդին, ով ամեն հարցում հայրիկի կողքին է և փորձում է օգնել նրան։
Հրապարակմանը կից Սիրուշոն գրել է․ «Բնակարանային հարց»։
Տեսանյութում հնչում է Սիրուշոյի ու System of a Down-ի թմբկահարի համատեղ երգը՝ «Hung up»-ը։
Նշենք, որ ավելի վաղ Սիրուշոն Ինստագրամի իր էջում «Արմատ» հաղորդաշարից հատված էր հրապարակել, որտեղ Բարսեղ Կանաչյանի դուստրը՝ Սեդա Կանաչյանը, նրան մաղթել էր 12 զավակ ունենալ։ Երգչուհին էլ կատակել էր՝ ասելով, որ երկուսն ունեն, մնում է տասը։