Լիլիթ Բասյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։ Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Լիլիթը ջինսե տաբատ է կրում, կապույտ շապիկ։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Նպատակ ենք դնում և գնում դեպի այն»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ արված հրապարակման մեջ Լիլիթ Բասյանը առաջին անգամ խոսել էր Ալեքսանդր Բաբասյանի հետ ամուսնալուծության և իր ապրումների մասին գրելով․ «Ծրագրերումս բնակարան գնելն է, որը կլինի իմ և Ալեքսիս տունը։ Չգիտեմ՝ հետագայում ինչ կտա ինձ ճակատագիրը, բայց գիտեմ, որ ցանկացած ուղի կանցնեմ արժանապատիվ։ Մարդիկ, որոնք ինձ հետ են, կարևոր չէ՝ որտեղ են, ես մինչև վերջ նրանց հետ եմ»,- նշել էր Լիլիթն ու հավելել,- «Գիտե՞ք, մի անգամ ինձ մոտ մարդն ասաց, որ ավելի լավ կլիներ՝ ես մեռնեի։ Ծիծաղելի է, բայց այդ օրն իսկապես մահացավ իմ մի մասը։ Ես հետո ինձ հավաքեցի ինչպես փազլը, բայց էդպես էլ չգտա կարևոր մասերը։ Այդ օրը հնարավոր չէ վերադարձնել, բայց ես ամեն ինչ կտայի, որպեսզի չզգայի իմ մահն ապրելուս ժամանակ։
Գիտե՞ք, ես ինչից եմ վախենում, ինքս ինձնից, որովհետև այն ամենից հետո, ինչ կատարվեց, ես անցա բոլոր վախերը, որ եղել են իմ մեջ։ Ես այլևս չեմ վախենում կորցնել մարդկանց, չեմ վախենում լինել քննադատված, չեմ վախենում դեմ գնալ բոլորին»։