Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իրականացրել է իտալացի վիրտուոզ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի երազանքը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հեռավար տարբերակով շարունակում է աշխատել և հանդիսատեսին ներկայացնել դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններից։
Հայ հանդիսատեսի կողմից շատ սիրված իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Փաթ Մեթենի «Letter from Home» ստեղծագործությունը։