Հայտնի է, թե երբ կկայանա Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի կյանքի մասին պատմող գրքի շնորհանդեսը

38-ամյա Մեգան Մարքլն ու 36-ամյա արքայազն Հարրին որոշել են հասարակությանը ներկայացնել իրենց կյանքի մասին պատմող «Ազատության փնտրտուքներով» հեղինակային գիրքը, որի շնորհանդեսը տեղի կունենա 2020 թվականի օգոստոսի 11-ին։
Մարքլին ու Հարրիին օգնել են նաև թագավորական կենսագիրներ Օմիդ Շորբին և Կարոլին Դյուրանը։ Գրքի հիմքում Սասեքսի դուքսերի անկեղծ պատմությունն է և Ամերիկայում սկսած նրանց նոր կյանքի մանրամասները։

Dey Street Books հրատարակչությունը, որը թողարկելու է 320 էջից բաղկացած գիրքը, նշում է, որ այստեղ բացահայտվելու են թագավորական արքունիքի սենսացիոն գաղտնիքներ և մանրամասներ Սասեքսի դուքսերի կյանքից, որոնք հասարակության համար անակնկալ են լինելու։
Dey Street Books հրատարակչությունը գրքում տեղ գտած բացահայտումները անվանում է «իրական ռումբ», որոնք, չի բացառվում, որ բրիտանական թագավորական ընտանիքում նոր կոնֆլիկտների պատճառ դառնան։
Գիրքը նաև պատմում է, թե ինչպես են հանդիպել Մարքլն ու Հարրին։ Գրքի շապիկի համար Մեգան Մարքլն ընտրել է 2018 թվականի հոկտեմբերին արված լուսանկարը։