Մահացել է «Լասկովիյ մայ» խմբի հիթերի հեղինակը

«Լասկովիյ մայ» երաժշտական խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է ցավալի նորությամբ՝ հայտնելով, որ Վլադիմիր Բոյկոն հեռացել է կյանքից։
«Լասկովիյ մայ» խմբի երգերի հեղինակ Վլադիմիր Բոյկոն երկար տարիներ պայքարում էր հիվանդության դեմ։
Սակայն վերջին ժամանակներում արտիստի առողջական վիճակը խիստ վատթարացել էր։
Իր հրապարակման մեջ խմբի պրոդյուսերն ասել էր․ «Ցանկանում եմ մեր երկրպագուներին սարսափելի նորություն հայտնել։ Մայիսի 3-ին շարունակական հիվանդությունից հետո կաթվածի արդյունքում կյանքից հեռացել է «Լասկովիյ մայ» խմբի երաժիշտ, խմբի երաժշտական ղեկավար, մեր խմբի կոմպոզիտոր Վլադիմիր Բոյկոն, ով մեզ համար մոտ 25 երգ է գրել»։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ «Լասկովիյ մայ» խմբի նախկին անդամ Ալեքսեյ Բուրդան մահացած էր հայտնաբերվել Муз-ТВ երաժշտական հեռուստաալիքի հոբելյանական մրցանակաբաշխության երեկույթից հետո։ Ոստիկանությունից հայտնել էին, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվե։ Նա մահացել էր ալկոհոլային թունավորման հետևանքով: