Մետյու Փերին բաժանվել է երիտասարդ ընկերուհուց

Մետյու Փերին չի սիրում կիսվել իր անձնական կյանքի մանրամասներով, սակայն լրագրողներին 2019-թվականի ավարտին հաջողվել էր պարզել, որ դերասանը հանդիպում է Մոլլի Հերվեցի հետ։ Պապարացիներին հաջողվել էր լուսանկարել սիրահարներին զբոսանքի ընթացքում։
Սակայն օրեր առաջ պարզ դարձավ, որ երկու տարվա հարաբերություննեից հետո զույգը որոշել է բաժանվել։ Թե ինչու է «Ընկերներ» սերիալի 58-ասմյա աստղը բաժանվել 28-ամյա սիրելիից դեռ պարզ չէ։

Մետյու Փերիի ընկերները հավատացնում են, որ դերասանը խստորեն պահպանում է ինքնամեկուսացման ռեժիմը և ժամանակն անցկացնում է միայնակ։
Դերասանի բաժանման մասին լուրերը բավականին մեծ իրարանցում են առաջացրել համացանցում։ Նրան քննադատել են նման երիտասարդ աղջկա հետ սիրավեպ սկսելու համար։
Հիշեցնենք, որ Փերին հայտնի սերիալի ավարտից հետո երկար ժամանակ հանդիպել է Ջուլիա Ռոբերթսի հետ, սակայն ինչ-ինչ պատճառներով զույգը բաժանվել է։ Փերիի սիրեցյալների թվում է նաև դերասանուհի Լիզի Կապլանը։