Պելագեայի ու դստեր լուսանկարները հիացրել են երգչուհու երկրպագուներին

Հարկադիր ինքնամեկուսացման ռեժիմը փչացրել է շատ մարդկանց տրամադրությունը։ Ինչ-որ մեկը վրդովված է մշատպես տանը նստելու պատճառով, իսկ ոմանք էլ, օրինակ բժիշկները՝ ընդհակառակը, երազում են ընտանիքին ու ընկերներին տեսնել:

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի վերաբերյալ տխուր վիճակագրությամբ լուրերը լավատեսություն չեն ներշնչում: Այդ իսկ պատճառով բոլորն իրենց հերթին փորձում են ինչ-որ կերպ դրական տրամադրվածություն ապահովել։ 33-ամյա երգչուհի Պելագեան նույնպես որոշել է շտկել այս  լարված իրավիճակը և մի փոքր դրական նոտա ավելացնել իր հետևորդների կյանքում: Երգչուհին հրապարակել է իր ու դստեր ջերմ լուսանկարները։ Պելագեայի հետևորդները հիացել են նրա ու դստեր ժպտերես ու դրական լուսանկարներով և սկսել մեկնաբանություններում հաճոյախոսություններ շռայլել իրենց սիրելի երգչուհուն։