Ջենիֆեր Լոպեսը Super Bowl շոուի կուլիսներից կադրեր է հրապարակել (տեսանյութ, լուսանկարներ)

Հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է, թե ինչպես է պատրաստվել Super Bowl շոուին։ Հոլովակը Լոպեսը հրապարակել է Ինստագրամի իր էջում։

Հրապարակված կադրերում Լոպեսը ձեռքին պահում է խոսափողը, սակայն այն միացված չէ, այդ պատճառով նրա ձայնը գրեթե չի լսվում։

Մեկնաբանություններում երգչուհին նշել է, որ կադրերը նկարահանվել են կուլիսներում՝ Super Bowl շոուի նախապատրաստման ժամանակ։ Երգչուհին նաև զարմանքով վերհիշել է, որ Super Bowl-ի ելույթից արդեն երեք ամիս է անցել։

Հոլովակը մեկ օրում ավելի քան 1,8 մլն դիտում է ունեցել։

Հիշեցնենք, որ այս տարի ամերիկյան ֆուտբոլի եզրափակիչ հանդիպման ընդմիջումը` Pepsi Superbowl Halftime Show-ն, անմոռանալի էին դարձրել համաշխարհային աստղեր Ջենիֆեր Լոպեսը և Շակիրան։ Նրանց ելույթը համարվում է Superbowl Halftime Show-ի պատմության մեջ ամենահաջողված ելույթներից մեկը: