Ռուսսո եղբայրները կնկարահանեն «Հերկուլես» հայտնի մուլտֆիլմի ռեմեյքը

Avengers-ի ռեժիսորներ՝ եղբայրներ Ջո և Էնթոնի Ռուսսոները, կդառնան «Հերկուլես» նոր ֆիլմի պրոդյուսերները, այն կլինի Disney-ի անիմացիոն ֆիլմի ռեմեյքը։

Ինչպես նշում է The Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով Disney-ի հետ սերտ կապ ունեցող ինսայդերներին, նոր Հերկուլեսի սցենարով կզբաղվի The Expendables-ի սցենարի հեղինակը:

Նշենք, որ Հերլուլես մուլտֆիլմը թողարկվել է 1997-ին և կատակերգական ձևով պատմել հունական Հերկուլեսի առասպելը: Այն փաստը, որ Disney-ը պատրաստվում է կրկին նկարահանել այն ֆիլմի ձևաչափով, քննարկվել էր դեռևս 2019 թվականին: Այնուհետև հաղորդվել է, որ հիմնական դերը կարող է խաղալ Ալեքսանդր Սկարսգարդը: