«Սկսենք ապրել»․ Դանիլա Կոզլովսկին դստեր հետ լուսանկար է հրապարակել

Դանիլա Կոզլովսկին, Օլգա Զուեվան, իրենց երկու ամասական դուստրն ու շունը մեկուսացած են  Նյու Յորքի Մոնտակ քաղաքի հարևանությամբ գտնվող իրենց տանը: Նրանց տնից ոչ հեռու գտնվում է շատ գեղեցիկ մի լողափ, որտեղ նրանք սիրում են զբոսնել:

Այս զբոսանքներից մեկի ժամանակ Օլգան լուսանկարել է հոր ու դստերր շփման հուզիչ պահը: Դանիլան գրկել ու օդում բարձր պահում էր երեխային՝ Օդա Վալենտինային։ Լուսանկարում երևում էր նաև նրանց շունը՝ Գրուշան։ Ընտանեկան այս կադրը առանձնահատուկ է, որովհետև այն արվել է Դանիլայի ծննդյան 35 ամյակի օրը: «Ավարտենք փորձերը, սկսենք ապրել»,- լուսանկարին կից գրել է դերասանը։