«You are the Champion»․ «Queen»-ն իր լեգենդար երգի նոր տարբերակը նվիրել է բուժաշխատողներին

Համագործակցելով հայտնի երգիչ Ադամ Լամբերտի հետ՝ «Queen» խմբի անդամներ Բրայան Մեյն ու Ռոջեր Թեյլորը ներկայացրել են «We Are The Champions» համաշխարհային հիթի նոր տարբերակը, որը նվիրված է բժիշկներին։
Երգի նոր անվանումն է «You are the Champions»։ Երգիչները ստացված գումարը նվիրաբերելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ COVID-19-պայքարի համար։

Queen բրիտանական ռոք խումբ ստեղծվել է 1970 թվականին։ Խմբի «Bohemian Rhapsody», «We Will Rock You», «We Are the Champions», «Another One Bites the Dust», «Radio Ga Ga», «The Show Must Go On» երգերը դասական ռոքի օրինակներ են։
2007 թվականին Մեծ Բրիտանիայում BBC Two-ի կողմից անցկացված «Բոլոր ժամանակների լավագույն խումբը» հարցման արդյունքում Քուինը առաջ անցնելով Բիթլզին և Ռոլինգ Սթոունզին գրավել է առաջին հորիզոնականը։ Նույնիսկ 1991 թվականին՝ Ֆրեդի Մերկուրիի մահից հետո, Քուինը կարողացել է պահպահել իր դիրքերը երաժշտության ասպարեզում և մնալ լավագույնը շատերի համար։