Մայա Պողոսյանի առաջին լուսանկարն ամուսնալուծությունից հետո․ երկրպագուներն անհանգստացած են

Մի քանի շաբաթ առաջ լրատվամիջոցներում սկսեցին շշուկներ տարածվել Մայա Պողոսյանի ու Ավետիս Խախամյանի ամուսնալուծության մասին։
Լրագրողների հետ զրույցում Մայան ասել էր, որ իրենց ամուսնալուծության հարցով պարզաբանում ստանալու համար պետք է դիմել նախկին ամուսնուն՝ Ավետիսին։ Իր հերթին Ավետիսը նշել էր, որ ինքն ու Մայան բաժանվել են, սակայն անձնական կյանքին վերաբերող հարցերի մասին միշտ Մայան է խոսել, հիմա էլ նախընտրելի է, որ նա խոսի։ Այսպիսով, ո՛չ Մայա Պողոսյանը, ո՛չ Ավետիս Խախամյանը չցանկացան մեկնաբանել շշուկները։
Ժամեր առաջ իր ինստագրամյան էջում Մայա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որը դարձել է ինստագրամյան հետևորդների քննարկումների թեման։ Հետևորդները կարծում են, որ Մայան չափազանց շատ է  նիհարել, շատերը կարծում են, որ այս ամենը ամուսնալուծությունից հետո նրա ապրումների հետևանքն է։
Նշենք, որ զույգը 1 որդի ունի՝ Ալեքսանդրը։ Երեխան 7 տարեեկան է։