Ուրախ կարանտին․ Մաքսիմ Գալկինը ցույց է տվել, թե ինչպես են զվարճանում Ալլա Պուգաչովան և իրենց երեխաները (տեսանյութ)

71-ամյա Ալլա Պուգաչովայի և 43-ամյա Մաքսիմ Գալկինի ընտանիքում ինքնամեկուսացումը բոլորովին էլ ձանձրալի չի անցնում: Ամուսինները երեխաների հետ տանը զվարճանալու տարբեր եղանակներ ունեն:

Երեկ հեռուստահաղորդավարը իր հետևորդների հետ կիսվել է նոր տեսանյութով, որում նա ցույց է տվել, թե ինչպես են բոլորը միասին զվարճանում: Տեսանյութում Լիզան պարում է, նրա  եղբայրը ՝ Հարին, նստած է ականջակալներով սինթեզատորի դիմաց, մայրիկը՝ Ալլա Պուգաճովան երգում է, իսկ Գալկինը ստանձնել էր օպերատորի աշխատանքը։