Անաստասիա Վոլոչկովան հղիության 9-րդ ամսում հիացնում է իր պարով ու ճկունությամբ

Անաստասիա Վոլոչկովան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է տեսնյութով, որը նկարահանվել է տարիներ առաջ, երբ պարուհին սպասում էր իր դստեր ծննդյանը։ Հղիության 9-րդ ամսում գտնվող Վոլոչկովայի պարը հիացրել է երկրպագուներին։
«Այս պարը ես կատարել եմ, երբ գտնվում էի հղիության 9-րդ ամսում։ Ես հղիության ողջ ընթացքում գեթ մեկ վայրկյան չեմ դադարեցրել մարզումներս։ Եվ ահա, որպես հիշողություն մնացել է այս պարը»,- կիսվել է Անաստասիան՝ խոստովանելով, որ անգամ երեխային կորցնելու միտքը նրան չէր ստիպում դադարել պարել։
Իր տեսանյութի մեկնաբանությունների բաժինը պարուհին արգելափակել է՝ խուսափելով հետևորդների բացասական կարծիքներից։

Այս օրերին Անաստասիա Վոլոչկովան նույնպես ինքնամեկուսացել է և հարկադիր «տնային կալանքի» ընթացքում հաճախ է պատրաստում համեղ ուտեստներ։ Բալետի պարուհին իր առանձնատանն ունի ինչպես տնային տնտեսուհի, այնպես էլ խոհարար, բայց հաճախ նա ցանկություն է հայտնում կանգնել գազօջախի առաջ։
«Ես սպանախով կարկանդակ եմ պատրաստել»,- ավելի վաղ արված իր հրապարակումը մակագրել էր պարուհին։
Նրա կարծիքով ինքնամեկուսացումը դեռ բավարար պատճառ չէ բալետի մարզումները թողնելու համար և նա ակտիվորեն շարունակում է տնային պայմաններում պատրաստվել իր ապագա ելույթներին։