Արքայազն Ուիլյամը շտապօգնության ուղղաթիռներին թույլ է տվել լիցքավորվելու համար վայրէջք կատարել Քենսինգտոնյան պալատի տարածքում

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնին բրիտանական շտապօգնության ուղղաթիռներին թույլ է տվել լիցքավորվելու համար վայրէջք կատարել Քենսինգտոնյան պալատի տարածքում, հաղորդում է Evening Standard պարբերականը:

Այս որոշման շնորհիվ բժիշկներն այլևս ստիպված չեն լինի ժամանակ ծախսել Ուոթֆորդի մոտակա բենզալցակայան հասնելու համար: Արքայազնի քայլը, հավանաբար, կօգնի ավելի շատ կյանքեր փրկել, նշում է հրատարակությունը:

Նախկինում մասնավոր վայրէջքի համար նախատեսված բենզալցակայանն օգտագործվում է հիմնականում թագավորական ընտանիքի ուղղաթիռների համար։

Քենսինգտոնյան պալատը հանդիսանում է Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի լոնդոնյան նստավայրը․ թագավորական զույգն այս պահին երեխաների հետ ինքնամեկուսացել է Նորֆոլկում։

Վերջին տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսի 190 584 հաստատված դեպք, մահացել է 28 734 մարդ: