Դաժան ծեծկռտուկ․ ինչո՞ւ են կռվել Սքարլեթ Յոհանսոնը, Մարգո Ռոբին և Քեմերոն Դիասը (տեսանյութ)

Կարանտինային ռեժիմի ընթացքում հազարավոր մարդիկ ընկել են կյանքի ռիթմից, կարոտել իրենց աշխատանքը, ուրախ ժամանցը։
Ինքնամեկուսացման ընթացքում մենք բոլորս գտնվում ենք մտերիմների ու հարազատների հետ, ու չկա նաև հնարավորություն մեկի հետ վիճելու, ներքին ագրեսիան դուրս թողնելու համար։
Այս հարցի լուծման համար հետաքրքիր ու զվարճալի լուծում է առաջարկել նորզելանդացի կասկադյոր Զոի Բելը, ով երկար տարիներ համագործակցում է Քվենտնին Տարանտինոյի հետ։ Նա հրապարակել է հայտնի աստղերի մասնակցությամբ չելենջ, որի շրջանակներում ճանաչված մարդիկ վիրտուալ կռվում են միմյանց հետ։
Օնլայն ծեծկռտուքի ընթացքում իրենց պրոֆեսիոնալիզմով ու «դաժանությամբ» աչքի են ընկել Սքարլեթ Յոհանսոնը, Մարգո Ռոբին, Քեմերոն Դիասը, Հոլի Բերին, Ջուլիա Բեթրզը և շատ ուրիշներ։