Իլոն Մասկը 6-րդ անգամ հայր է դարձել

Ամերիկացի գործարար, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն ու Գրայմս բեմական անունով հայտնի կանադացի երգչուհի Քլեր Բուշեն ծնողներ են դարձել: Երեխայի լույս աշխարհ գալու մասին Թվիթերի իր էջում գրել է Մասկը: Փոխանցում է РИА Новости-ն:

«Մի քանի ժամ առաջ (երեխան ծնվեց), մայրն ու երեխան իրենց լավ են զգում»,- գրել է Մասկը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ նորություններ կան երեխայից:

Հավելենք, որ սա Մասկի և Գրայմսի առաջնեկն է, սակայն Մասկն ունի 5 երեխա իր առաջին կնոջից՝ Ժյուստին Ուիլսոնից։