«Ինձ համար սիրո նոր ձև է բացահայտվել»․ Օքսանա Սամոյլովա

Օքսանա Սամոյլովան այսօր իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է որդու՝ Դավիթի լուսանկարով ու դրան կից գրառում կատարել։ Օքսանայի համար իսկապես անսովոր է տղայի մայրիկ լինելը, քանի որ մինչ Դավիթի լույս աշխարհ գալը մոդելն արդեն երեք դուստր ուներ։

«Դեռ վերջերս ես չէի պատկերացնում, թե ի՞նչ է դա և ինչպե՞ս սիրել որդուն։ Սա նոր բոլորովին այլ տիեզերք է։ Ինձ համար սիրո նոր ձև է բացահայտվել»,- չքնաղ աչուկներով փոքրիկի լուսանկարին կից գրել է աստղային մայրիկը։