Հաղթանակի տոնի առցանց համերգին կմասնակցեն արտիստներ Հայաստանից, Ռուսաստանից և Բելառուսից

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առիթով Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը և Կարեն Քոչարյանի «Կամուրջներ» հեղինակային նախագիծը կազմակերպում են «Մեր հաղթանակի երգերը» տոնական առցանց համերգը, որը կկայանա մայիսի 9-ին՝ ժամը 21:00-ին։

«Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մենք համախմբել ենք ինչպես հայտնի, այնպես էլ երիտասարդ արտիստների Ռուսաստանից, Հայաստանից և Բելառուսից, ովքեր տոնական տրամադրություն ամենքիս:

#Օնլայն_համերգի հեռարձակումը կմեկնարկի 21.00-ին «Դոմ Մոսկվի» կենտրոնի YouTube-յան, Facebook-յան, Instagram-յան էջերում և dommoskvy.am պաշտոնական կայքէջում»,- ասվում է հաղորդագրության մեջ: