Ջուլյա Ռոբերտսը կորոնավիրուսի պատճառով չեղարկված Met Gala-ի պատվին տոնական զգեստով լուսանկար է հրապարակել

Կորոնավիրուսի ֆոնին նորաձևության աշխարհում ամենասպասված իրադարձություններից մեկի՝ ամենամյա Met Gala միջոցառման չեղարկումից հետո հոլիվուդյան դերասանուհի Ջուլյա Ռոբերտսը տոնական զգեստով լուսանկար է հրապարակել, գրում է Daily Mail-ը։

«Ահա և ես։ Այսօր ես Met Gala-ին չեմ մասնակցելու»,- Ինստագրամում հրապարակած լուսանկարին կից գրել է կինոաստղը: Լուսանկարում դերասանուհին տոնական սև-սպիտակ զգեստով կանգնած է իր տան պատուհանի մոտ: Նա կրում է Carolina Herrera նորաձևության տան շքեղ զգեստ

Ռոբերտսը Նյու Յորքի իր տանն ինքնամեկուսացել է ամուսնու՝ Դենի Մոդերի և իրենց երեք երեխաների հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամենամյա Met Gala միջոցառման չեղարկումից հետո երկրպագուները վերստեղծել են նախորդ տարիների իրենց սիրելի կերպարները։

#MetGalaChallenge-ը մեկնարկել է անցյալ շաբաթ՝ դերասան Բիլի Պորտերի և Vogue ամսագրի կողմից, որոնք կոչ են արել մարդկանց նորաձևության մարտահրավերի շրջանակում վերստեղծել իրենց սիրելի կերպարները։