Քիմ Քարդաշյանին այսպիսի կերպարով երկրպագուները դեռ չեն տեսել

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը թույլ չի տալիս իր երկրպագուներին կարանտինի ընթացքում ձանձրանալ․ իր միկրոբլոգում գեղեցկուհին կիսվել է նոր լուսանկարներով, որտեղ հանդես է եկել օձի կերպարում։
«Թունավոր»,- լուսանկարներին կից գրել է Քարդաշյանը։
Գեղեցկուհին լողազգեստով նաև նկարահանվել է իր տան պատշգամբում՝ ցուցադրելով իդեալական մարմինը։

Հայտնի է, որ հեռուստաաստղն ամուսնու և չորս երեխաների հետ մեկուսացել է լոսանջելեսյան իրենց առանձնատանը, որտեղից պարբերաբար դիմում է հետևորդներին՝ կոչ անելով համավարակի ընթացքում պահպանել կարանտինի բոլոր կանոններն ու տանը մնալ:
Ավելի ավղ 39-ամյա հեռուստաաստղը հայտնել էր, որ երեխաներին մեծացնելու հետ կապված դժվարությունները ստիպել են հրաժարվել ևս մեկ երեխա ունենալու մտադրությունից։
«Եթե առաջ երբևէ մտածել էի ևս մեկին ունենալու մասին, ապա տանը չորս երեխաների հետ գտնվելուց հետո լիովին հրաժարվել եմ այդ մտքից։ Դժվար է, շատ դժվար»,- խոստովանել էր իրապատում շոուի աստղը։