6-րդ երեխան. Իլոն Մասկը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարները

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարները, որոնք արվել են երեխայի լույս աշխարհ գալուց ժամեր անց:

Ինչպես նշում է Daily Mail-ը, սա 48-ամյա Մասկի վեցերորդ որդին է, սակայն առաջին համատեղ երեխան 32-ամյա երգչուհի Գրիմսի հետ:

Գործարարն իր թվիթերյան էջում հրապարակել է երկու լուսանկար, որոնցից առաջինում գրկել է փոքրիկին, իսկ մյուսում երեխան մենակ է:
Ըստ պարբերականի՝ Մասկը որոշել է նորածնի լուսանկարները հրապարակել նրանից հետո, երբ թվիթերյան հետևորդներից մեկն ասել է, որ դա, անկասկած, կցնցի համացանցը:

Հետաքրքրական է, որ նախքան ծննդաբերությունը Գրիմսն անկեղծորեն ասել էր, որ երեխայի սեռն իր համար նշանակություն չունի, քանի որ գտնում է, որ երեխան մեծանալուց հետո ինքն է դառնում սեփական ճակատագրի և ինքնության որոշողը: