85-ամյա Ջուդի Դենչը դարձել է բրիտանական Vogue-ի շապիկին երբևէ հայտնված ամենատարեց կինը (լուսանկարներ)

Հայտնի դերասանուհի Ջուդի Դենչը դարձել է բրիտանական հեղինակավոր Vogue  ամսագրի գլխավոր շապիկին երբևէ հայտնված ամենատարեց կինը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ դերասանուհին 85 տարեկան է:

Դենչը զարդարել է 104-ամյա պատմությամբ ամսագրի հունիսյան համարի շապիկը: Դերասանուհին հանդես է եկել երկու տարբեր կերպարով՝ ևս մեկ անգամ ապացույցելով, որ ցանկության դեպքում կինը կարող է նաև գեղեցիկ ծերանալ:

Գեղեցիկ ֆոտոշարքին մասնակցելուց զատ օսկարակիր դերասանուհին հարցազրույց է տվել ամսագրին:

Դենչը դերասանական կարիերան սկսել է 1957թ., իսկ 1998թ.  «Սիրհարված Շեքսպիրը» ֆիլմում դերակատարման համար «Օսկար»-ի է արժանացել: