«Երևի ճիշտ էին ասում, որ այս ամենը թթվածնային քաղցի հետևանքն է»․Գոհար Ավետիսյանը խոսել է իր և փոքրիկի առողջության մասին

Կարանտինային ռեժիմը ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Դրական կողմերի մասին խոսելիս կարող ենք նշել, որ այսօր շատերը, վերջապես, կարողանում են ժամանակ հատկացնել իրենց հարազատ ու մտերիմ մարդկանց հետ շփվելու, ինքնակրթվելու համար, զբաղվում են այնպիսի գործերով, որոնց համար նախկինում երբեք ժամանակ չէին գտնի, սակայն օրվա ողջ ընթացքում բնակարաններում փակված լինելը չի կարող չանդրադառնալ առողջության վրա։
Ռուսաստանում հայտնի դիմահարդար և երգչուհի Գոհար Ավետիսյանը ինստագրամյան էջում հրապարակել է մի լուսանկար, որին կից նշել է, որ ցանկանում է խորոված պատրաստել։

Հղի երգչուհին խոստովանել է, որ իր փոքրիկը վերջին ժամանակներում շատ ավելի լավ է իրեն զգում, ու համաձայնվել է այն մարդկանց կարծիքի հետ, ովքեր հավատացնում էին, որ իր անհանգիստ վիճակի պատճառը կարող էր թթվածնային քաղցը լինել։ Գոհարը նշել է, որ առանձնահատուկ մտախոհ է հենց այն հղի կանանց համար, ովքեր այս ամիսների ընթացքում ստիված են փակվել իրենց բնակարաններում։
Հիշեցնենք, որ շատ քիչ է մնացել երգչուհի և դիմահարդար Գոհար Ավետիսյանի առաջնեկի լույս աշխարհ գալուն։
Baby shower միջոցառման ժամանակ պարզ է դարձել երեխայի սեռը. Գոհար Ավետիսյանը շոտով որդի է ունենալու։